երեքշաբթի, հունիս 24
24 / 6 / 2025
Դեսպան Արման Խաչատրյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Դեսպան Արման Խաչատրյանն ու Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահը քննարկել են երկկողմ օրակարգին առնչվող հարցեր

Ֆրանսիայում Հայաստանի Հանրապետության դեսպան Արման Խաչատրյանը հանդիպել է Ֆրանսիայի Ազգային ժողովի Ֆրանսիա-Հայաստան բարեկամության խմբի նախագահ, ԱԺ «Հանրապետական Աջ» խմբակցության ղեկավար Լորան Վոքիեին։

Այս մասին ասված է Ֆրանսիայում ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

Նշվում է, որ ՀՀ դեսպանը բարձր է գնահատել Լորան Վոքիեի շարունակական հանձնառությունը Հայաստանի և Ֆրանսիայի միջև բարեկամության խորացման ու երկու երկրների առանձնահատուկ հարաբերությունների ամրապնդման հարցում։

«Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են Հայաստան-Ֆրանսիա հարաբերությունների ընդգրկուն օրակարգին, մասնավորապես՝ ռազմավարական գործընկերության զարգացման գործում խորհրդարանական դիվանագիտության դերին առնչվող հարցեր, անդրադարձել են տարածաշրջանային վերջին զարգացումներին»,-ասված է ՀՀ դեսպանության տարածած հաղորդագրության մեջ։

 

  • Կիսվել: