երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Դավիթ Իշխանյանը հերքում է Վիտալի Բալասանյանին պաշտպանելու մասին լուրերը

Դավիթ Իշխանյանը հերքում է Վիտալի Բալասանյանին պաշտպանելու մասին լուրերը

Արցախի Ազգային ժողովի պատգամավոր, Դաշնակցություն կուսակցության անդամ Դավիթ Իշխանյանը հերքում է այսօր մամուլում հրապարակված տեղեկությունը, թե Դաշնակցությունը որոշել է պաշտպանել ոչ թե նախագահի թեկնածու Մասիս Մայիլյանին, այլ Վիտալի Բալասանյանին:

«Բամբասանք պարունակող նյութերին ես երբեք չեմ անդրադառնում և այդ առումով պետք է նշեմ, որ մեր հանդիպումները նախագահի հավանական թեկնածուների հետ շարունակվում են», PrimeNews.am-ի թղթակցի հետ զրույցում ասաց Դավիթ Իշխանյանը: Նա տեղեկացրեց, որ 2020-ին կայանալիք Արցախի նախագահական ընտրություններում առաջադրվելու հայտ ներկայացվրած հավանական թեկնածուների հետ Դաշնակցությունը հանդիպումների շարք է նախաձեռնել ու իրականացնում:

«Նման տեղեկությունները իրականության հետ որևէ աղերս չունեն», -ասաց Իշխանյանը: Նշենք, որ թերթերից մեկն այսօր գրել էր, որ չնայած ՀՅԴ Արցախի կենտրոնական կոմիտեի ներկայացուցիչ Դավիթ Իշխանյանը և նախագահի թեկնածու լինելու հայտ ներկայացրած Արցախի ԱԳ նախարար Մասիս Մայիլյանը մտերիմներ են, բայց ՀՅԴ-ն պաշտպանելու է Վիտալի Բալասանյանի թեկնածությունը:

«Պատճառը այն է, որ Դաշնակցության փաստացի ղեկավար Հրանտ Մարգարյանը որոշել է, որ կուսակցությունը պաշտպանելու է Վիտալի Բալասանյանին»,-գրել էր «Ժամանակ» թերթը:

  • Կիսվել: