«Դա Ադրբեջանի քաղաքական օրակարգից բխող է». Վահագն Ալեքսանյանը՝ Բաքվում դատավարությունը Հ1-ի կողմից չլուսաբանելու մասին
Բաքվում ընթացող դատավարությունը լուսաբանելը, կոնկրետ սոուսով լուսաբանելը, կարծում եմ՝ այդքան էլ Հայաստանի քաղաքական օրակարգերի շահերից բխող մի բան չի։ Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում նշեց ԱԺ ՔՊ խմբակցության պատգամավոր Վահագն Ալեքսանյանը՝ անդրադառնալով նրան, որ Հանրային հեռուստաընկերությունը որեւէ կերպ դա չի լուսաբանում:
«Իմ ընկալմամբ դա ավելի շատ Ադրբեջանի քաղաքական օրակարգերից բխող մի բան է, որովհետև դուք լուսաբանում եք մի բան, որը կոնկրետ ժամանակահատվածով, կոնկրետ ձևաչափով, կոնկրետ կադրերով, լավ մտածված, լավ մշակված, կոնկրետ բառերի ընտրությամբ եթեր է տվել Ադրբեջանը»,-ասաց նա:
Հարցին՝ այսինքն չպե/տք է դա լուսաբանել, Ալեքսանյանը պատասխանեց. «Ես առաջարկում եմ դա ճիշտ լուսաբանել»: