հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին. Փաշինյան

Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին. Փաշինյան

Չի կարելի խոսել այլ երկրների մասին վիրավորանքի, հեգնանքի լեզվով, մանավանդ՝ ՌԴ նման երկրի մասին: Այս մասին այսօր՝ օգոստոսի 31-ին, հրավիրված ասուլիսին ասաց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

«Կարելի է ունենալ խնդրներ, դրանց մասին պետք է խոսել, պետք է բարձրաձայնել, բայց նման բառապաշարով խոսել որեւէ երկրի հետ, դա արդեն ի բնե սխալ է: Եթե մենք էդ սխալները գործել ենք, մենք պետք է էդ սխալները ինքներս ուղղենք, բայց ոչ թե ուրիշների՝ այլ մեզ համար: Որովհետեւ, էլի եմ ասում, պետությունը այլ մտածողություն է, այլ ընկալում է, մտածողության բոլորովին ուրիշ հարթություն եւ մենք եթե  ուզում ենք ունենալ ուժեղ, անկախ, ինքնիշխան պետություն, պետք է մուտք գործենք մտածողության արյդ հարթություն եւ ամրանանք այդտեղ»,- ասաց նա:

Փաշինյանը նշեց, որ ինքը չի ցանկանում պատասխանել այն հարցին, թե ՌԴ-ն տնտեսական սանկցիաներ կկիրառի. «Ինչի պետք է ՌԴ-ն սանկցիաներ կիրառի, ասենք իր որ շահի համար, կամ մեր որոշման համար: Ես չեմ ուզում, որ մենք այսօր այդ բառապաշարով այդ սցենարները քննարկենք»:

Խոսելով ԵԱՏՄ-ի և ՌԴ-ի հետ տնտեսական համագործակցության մասին՝ Փաշինյանն ասաց. «Մենք ԵԱՏՄ հարթակում բազմաթիվ հարցեր ենք բարձրացնում, և այդ հարթակում էլ շատ սուր քննարկումներ են տեղի ունենում շատ սուր հարցերի մասին: Հավաստիացնում եմ, որ ՀՀ-ն ամենապասիվ մասնակիցն է այդ սուր հարցադրումների ու քննարկումների»:

 

  • Կիսվել: