կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
Չեռնոգորիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը

Չեռնոգորիան ողջունել է ՀՀ-ի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը

Չեռնոգորիայի Արտաքին գործերի նախարարությունը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև խաղաղության համաձայնագրի շուրջ բանակցությունների ավարտի վերաբերյալ հայտարարությունը՝ այն համարելով կարևոր քայլ տարածաշրջանային, եվրոպական և գլոբալ անվտանգության ամրապնդման ուղղությամբ։

Նախարարության թվիթերյան էջում, մասնավորապես, ասված է. «Չեռնոգորիան բարձր է գնահատում Ադրբեջանի և Հայաստանի միջև պատմական խաղաղության համաձայնագիրը: Սա մեծ ներդրում է տարածաշրջանի կայունության և եվրոպական ու համաշխարհային անվտանգության գործում։ Չեռնոգորիան հույս ունի ամրապնդել գործընկերային հարաբերությունները երկու բարեկամ երկրների հետ և սերտ համագործակցել նրանց հետ՝ խաղաղության, անվտանգության, կայունության և տնտեսական բարգավաճման նպատակներին հասնելու համար»:

  • Կիսվել: