հինգշաբթի, մայիս 15
15 / 5 / 2025
Չեմ հիշում, որ ոգևորված արած մեր որևէ ծրագիր իր նպատակին ծառայի. Փաշինյան

Չեմ հիշում, որ ոգևորված արած մեր որևէ ծրագիր իր նպատակին ծառայի. Փաշինյան

«Մենք այս հոգեբանությունից էլ պետք է դուրս գանք, մենք ասում ենք բուհում սովորել պատկերացնում ենք 18 տարեկան,  այստեղ ֆունդամենտալ պրոբլեմ կա, մենք այս ծրագրով պատկերացնում ենք 22 տարեկան, 27, 30, 45 տարեկան»,-կառավարության նիստում անդրադառնալով ՀՀ ռեզիդենտ հանդիսացող առևտրային կազմակերպությունների աշխատակիցների ուսումը օտարերկրյա հեղինակավոր բարձրագույն ուսումնական հաստատություններում խթանելու նպատակով կրթաթոշակի տրամադրման կարգը հաստատելու մասին նախագծին այս մասին ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը: 

«Էդ մեր մոտ է, որ Վերջին զանգից հետո միանգամից գնում են բուհ, աշխարհում  կամավորության հասկացություն կա, որը բուհ ընդունվելու համար կրեդիտ է:  Էդ ո՞ր մի ծնողը կթողի երեխան դպրոցը ավարտելուց հետո գնա անվճար աշխատի, ինչ-որ մեկի համար քոծություն անենք, ո՞նց կարելի է  տենց բան անել»,- նշեց վարչապետը:  

Ըստ նրա, պետք է որոշակի փոփոխություններ լինեն առաջարկվող նախագծում, հակառակ դեպքում այն իր նպատակին չի ծառայի.«Թե չէ սա էլ լինելու է արտագաղթի և բանակից ազատվելու մեխանիզմ, կարող է դրա համար մարդիկ գործարան բացեն՝ «ֆաբրիկա զվյոզդ»:  «Լույս» հիմնադրամով գնացածների 80 տոկոսը հետ չի եկել, «Իմ քայլը» հիմնադրամով գնացածների 40 տոոկսը չի եկել»,- ասաց վարչապետը:  

«Եկեք գնանք գույքագրենք լավ կանխավարկածով արված մեր ծրագրերը՝ միկրոբիզնեսից սկած, ուզեցել ենք մարդկանց լավություն անել, լավ պայմաններում աշխատեն, միլիարդանոցը կտրտել 25 կտոր են դարձրել, որ միկրոբիզնես լինի: Ես չեմ հիշում, որ ժպիտով  ոգևորված արած մեր որևէ ծրագիր  իր նպատակին ծառայի, հենց այս դահլիճից դուրս է գալիս, ցեց է ընկնում մեջն ու սկսում քրքրել, համաձայն չեմ, որ արտագաղթի ֆինանսավորման մի հատ էլ լրացուցիչ մեխանիզմ մենք ստեղծենք»:  

Փորվարչապետ Մհեր Գրիգորյանն էլ ընդգծեց՝ թիրախն ու վերջնանպատակը պետք է շատ հստակ լինի,  հատկապես եթե հանրային ռեսուրս է ներդրվում, բայց և նշեց, որ արտասահամանում կրթություն ստացող երիտասարդների համար տնտեսությունը պետք է ապահովի մրցունակ աշխատատեղեր. «Կրթությունը ցիկլեր ունի, աշխատատեղը պետք է զարգացնի այդ գիտելիքը»: 

  • Կիսվել: