շաբաթ, ապրիլ 26
26 / 4 / 2025
Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ. Տեր-Պետրոսյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

Չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ. Տեր-Պետրոսյանի գրասենյակից արձագանքել են Փաշինյանի հայտարարությանը

Մեր պետության ու հասարակության համար չափազանց օգտակար կլինի, որ Նիկոլ Փաշինյանը նախևառաջ բանավիճի Նիկոլ Փաշինյանի հետ: Այս մասին իր ֆեյսբուքյան էջում գրել է ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի մամուլի խոսնակ Արման Մուսինյանը՝ պատասխանելով ՆԻկոլ Փաշինյանի՝ նախկին նախագահների հետ Արցախյան բանակցությունների թեմայով բանավիճելու առաջարկին:

«Արդյունքում, վստահ եմ՝ բանավեճի երկու կողմն էլ արդարացիորեն կհիմնավորի դիմացինի ստախոս լինելը: Ընդ որում՝ Նիկոլ Փաշինյան vs Նիկոլ Փաշինյան բանավեճը չափազանց օգտակար կլինի ոչ միայն Ղարաբաղյան հարցի շուրջ, այլև հասարակությանը հուզող ցանկացած այլ թեմայով. Ամուլսար, բանկերի մենատիրություն, ԲՈՒՀ-երի կառավարման կուսակցականացում, դեսպանների նշանակման քաղաքականացում, պետական/քաղաքական պաշտոնյաների կողմից իրականացվող հովանավորչություն և տարատեսակ տենդերների միջոցով պետական բյուջեի մսխում, պադավատապետություն, դատական համակարգի անկախության ոչնչացում և sms-ով դատական բարձրագույն պաշտոնյաների ազատում, քաղաքական հակառակորդների դեմ իրավապահ մարմիններին որպես մահակ գործածում և այլն:

Արդյունքը կրկին նույնն է լինելու»,- գրել է նա:

Հիշեցնենք, որ Փաշինյանը հայտարարել էր. «1994 թվականից ի վեր, այսինքն հրադադարից հետո, մեկնարկի պահից՝ բանակցային գործընթացը եղել է Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի կազմ վերադարձնելու մասին»: Ավելի ուշ նա նախկին նախագահներին այս թեմայով բանավեճի էր հրավիրել:

 

  • Կիսվել: