հինգշաբթի, ապրիլ 24
24 / 4 / 2025
Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև. Լուազո

Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև. Լուազո

Եվրախորհրդարանի ֆրանսիացի պատգամավոր Նատալի Լուազոն գրառում է կատարել իր թվիթերյան էջում՝ նվիրված Հայոց ցեղասպանության 110-րդ տարելիցին:

Նա, մասնավորապես, նշել է. «Հիշել հայ ժողովրդի դեմ իրականացված ցեղասպանությունը՝ նշանակում է և՛ հարգել զոհերի հիշատակը, և՛ երաշխավորել, որ նրանց նահատակությունը չմոռացվի, և՛ պարտավորվել հնարավորություն տալ հայ ժողովրդին ապրել խաղաղության և անվտանգության մեջ»,- գրել է քաղաքական գործիչը։

Նա հավելել է, որ Ցեղասպանության մասին հիշողությունը հայ ժողովրդին անվտանգ ապրելու հնարավորություն տալու պարտավորություն է նաև:

  • Կիսվել: