երկուշաբթի, օգոստոս 10
10 / 8 / 2026
Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով. Փաշինյան

Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով. Փաշինյան

Բրյուսելում որոշակի դրական ըմբռնում է ձևավորվել Հայաստան-Ադրբեջան երկաթուղու վերականգնման մասով, բայց հաշվի առնելով նախկին փորձը, այս մասով դեռ որևէ կոնկրետացումից ձեռնապահ կմնամ: Այս մասին այսօր կառավարության նիտում հայտարարեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Նա վերահաստատեց հայկական կողմի պատրաստակամությունը վերաբացել կոմունիկացիաները օր առաջ` կողմերի ինքնիշխանության, իրավազորության, հավասարության և փոխադարձության սկզբունքների հիման վրա։

  • Կիսվել: