հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս

Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս

ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենն Իսրայելից մեկնել է Եգիպտոս. նա փորձի առաջընթացի հասնել Գազայում հրադադարի և պատանդների վերադարձի շուրջ բանակցություններում, որոնք պլանավորված են առաջիկա օրերին, տեղկացնում է Reuters-ը։

Նշենք, որ Էնթոնի Բլինքենը հանդիպել է Եգիպտոսի նախագահ Աբդել Ֆաթթահ ալ Սիսիի հետ:

Կահիրեն նույնպես, ԱՄՆ-ի և Քաթարի հետ միասին, միջնորդ է հանդիսանում Իսրայելի և ՀԱՄԱՍ-ի միջև բանակցություններում, որոնք անցյալ շաբաթ անցկացվել են Դոհայում։

Իսրայելում Բլինքենը հանդիպել էր վարչապետ Բենիամին Նեթանյահուի հետ, որն, ըստ ԱՄՆ պետքարտուղարի, ընդունել էր Վաշինգտոնի «կամրջող առաջարկը»։

Պաղեստինյան ՀԱՄԱՍ արմատական շարժումը լիովին չի հրաժարվել համաձայնագրի կնքումից, սակայն քննադատել է այն, որ այդ առաջարկում փոփոխություններ են կատարվել, քանի որ Նեթանյահուն չի ընդունել նախկին համաձայնությունը։ 

  • Կիսվել: