երկուշաբթի, մայիս 19
19 / 5 / 2025
Բայրամովը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անդրադարձել են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Բայրամովը և Պետդեպարտամենտի ներկայացուցիչը անդրադարձել են Երևանի հետ հարաբերությունների կարգավորմանը

Ադրբեջանի ԱԳՆ ղեկավարը և ԱՄՆ Պետդեպարտամենտի ներկայացուցիչը այսօր Բաքվում քննարկել են Բաքվի և Երևանի միջև հարաբերությունների կարգավորման հեռանկարները։

Հարավային Կովկասում տիրող իրավիճակը Բաքվում քննարկել են Ադրբեջանի արտգործնախարար Ջեյհուն Բայրամովը և Պետքարտուղարության Եվրոպայի և Եվրասիայի հարցերով բյուրոյում ԱՄՆ փոխպետքարտուղարի օգնական Ջոշուա Հեքը:

  «Հանդիպման ընթացքում քննարկվել են Ադրբեջանի և Միացյալ Նահանգների համագործակցության հարցերը, տարածաշրջանում տիրող իրավիճակը, Ադրբեջանի և Հայաստանի միջև հարաբերությունների կարգավորման գործընթացի հեռանկարները», - հայտնում է Ադրբեջանի ԱԳՆ-ն։

  • Կիսվել: