Բարոյական կոդեքս կա. ոչ մի իրեն հարգող անձ կամ բարի համբավով կազմակերպություն ՀԷՑ-ը չի գնի. Ղազինյան
Ձեր կողմից նշված անձնավորությունը շատ լավ գիտի, շուկայականին մոտարկված արժեքը, շատ լավ գիտի, որ պետությունը չի կարողանալու դա ձեռք բերել։ Այս մասին, այսօր՝ նոյեմբերի 18–ին, դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում նշեց ՀԷՑ–ի նախկին տնօրեն Դավիթ Ղազինյանը՝ անդրադառնալով Նիկոլ Փաշինյանի հայտարարությանը, որ գին կասեն, իրենք էլ կմտածեն, եթե թանկ լինի, կփորձեն ինչ-որ մասնավոր ընկերություն գտնել, որին կվաճառվի ընկերությունը։
«Իմ կարծիքով իրենց պլանը, խաղաքարտերը խառնվեցին, որովհետև Սամվել Կարապետյանը չգնաց գործարքի։
Ոչ մի իրեն հարգող կամ բարի համբավ ունեցող ներդրող, կապ չունի միջազգային թե ներքին կազմակերպություն, ՀԷՑ–ը չի գնելու։ Այստեղ կա այսպես բարոյական կոդեքս, միլիարդատեր մարդու ձեռքից խլած կազմակերպությունը ոչ ոք չի գա, վերցնի։ Այստեղ արդեն հարց է ծագում, թե որ ուժերին կամ որ երկրներին է ձեռք տալիս սա ձեռք բերելը»։
Հարցին՝ բացառո՞ւմ է, որ տեղի օլիգարխներից մեկը կարող է գնել ՀԷՑ–ը, նա պատասխանեց. «Իրենց ստիպելու միջոցների վրա չեմ կասկածում, իրենք այդ գործիքակազմին տիրապետում են շատ լավ։ Բայց այնտեղ պայմաններ կարող են լինել, ասենք իրենց օլիգարխին ստիպում են գնել։ Իմ կարծիքով՝ պետական երաշխիք տակ կդնեն, որը ոչ մեկ չի տեսնի։ Իսկ թե ինչ կլինի դրամից հետո... կարծում եմ, որ շատ վատ է լինելու ՀԷՑ–ի վիճակը։
Նշենք, որ ՀՀ հանրային ծառայությունները կարգավորող հանձնաժողովն (ՀԾԿՀ) իր երեկվա՝ նոյեմբերի 17–ի, նիստում որոշում կայացրեց չեղյալ հայտարարել ՀԷՑ–ի՝ «Տաշիր կապիտալ» ընկերությանը տրված լիցենզիան։ Որոշմանը կողմ է քվեարկել ՀԾԿՀ 4 անդամ, դեմ՝ մեկը։ Դեմ քվեարկողը ԱԺ նախկին պատգամավոր, ՀՅԴ նախկին անդամ Արա Նռանյանն է։


