Բարձր ենք գնահատում ՀՀ հետ բարեկամությունը․ Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարարը՝ Արարատ Միրզոյանին
Ռումինիայի նորանշանակ ԱԳ նախարար Օանա Տոյուն X-ի իր միկրոբլոգում շնորհակալություն է հայտնել ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանին՝ պաշտոնը ստանձնելու կապակցությամբ շնորհավորանքի համար:
«Ռումինիան բարձր է գնահատում հին բարեկամությունը մեր ժողովուրդների միջև, որ հիմնված է պատմական կապերի և ընդհանուր արժեքների վրա։ Ես պատրաստ եմ սերտորեն համագործակցել Ձեզ հետ՝ մեր քաղաքական երկխոսությունն ու երկկողմ համագործակցությունը բոլոր ուղղություններով առաջ տանելու համար։ Ռումինիան շարունակում է մնալ ՀՀ-ԵՄ հարաբերությունների շարունակական զարգացման և տարածաշրջանային կայունության, խաղաղության ու զարգացման ջատագովը»,- գրել է նա։