երեքշաբթի, ապրիլ 29
29 / 4 / 2025
Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի

Բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը. Կավելաշվիլի

Հայաստանի և Վրաստանի նախագահներ Վահագն Խաչատուրյանը և Միխեիլ Կավելաշվիլին հանդես են եկել համատեղ մամուլի ասուլիսով։ Կավելաշվիլին ընդգծել է, որ աշխարհում բարդ աշխարհաքաղաքական իրավիճակի ֆոնին Հայաստանն ու Վրաստանը շարունակում են խորացնել քաղաքական և տնտեսական սերտ կապերը: Այս մասին հայտնում է «Սպուտնիկ» գործակալության վրացական ծառայությունը:

«Անցյալ տարի ձևակերպել ենք ռազմավարական գործընկերության փաստաթուղթ, որը ճանապարհ է բացում բոլոր ոլորտներում ավելի մեծ համագործակցության համար։ Հայաստանը Վրաստանի կարևոր առևտրային գործընկերներից է, իսկ զբոսաշրջիկների թվով Հայաստանը առաջատարների եռյակում է», - ասել է Վրաստանի նախագահը։

Կավելաշվիլին Խաչատուրյանին պաշտոնական այցով հրավիրել է Վրաստան։

  • Կիսվել: