երեքշաբթի, օգոստոս 11
11 / 8 / 2026
Բանակցային բովանդակությունը և մեր հանրային խոսույթը չի բռնում իրար. մենք ճանաչել ենք, բայց չենք ասել, բոլոր կռիվները, պատերազմները դրա հետ է կապված. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

Բանակցային բովանդակությունը և մեր հանրային խոսույթը չի բռնում իրար. մենք ճանաչել ենք, բայց չենք ասել, բոլոր կռիվները, պատերազմները դրա հետ է կապված. Փաշինյանը՝ ԼՂ հարցի մասին

Ամբողջ խնդիրն այն է, որ 2018 թվականին առկա բանակցային ժառանգության մեջ Լեռնային Ղարաբաղի ժողովուրդ հասկացություն գոյություն չունի և կա Լեռնային Ղարաբաղի ամբողջ բնակչություն հասկացություն: Այս բառերը շատ կարևոր են, ժողովուրդը՝ այո «Հելսինկյան եզրափակիչ ակտով», մնացած բոլոր ակտերով սահմանդիր սուբյեկտ է, բնակչությունը սահմանադիր սուբյեկտ չէ, այսինքն՝ ինքնիշխանության սուբյեկտ չէ։

ԱԺ արտահերթ նիստում ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Դիմելով խորհրդարանական ընդդիմությանը վարչապետն ասաց. «Ցավոք, մենք այդպես էլ հնարավորություն չունեցանք դռնփակ ռեժիմով այս հարցերը քննարկելու համար, չնայած ես 2021 թվականից հետո մի քանի անգամ հրավիրել եմ, ես ցավում եմ, որ այս ամենի մասին ստիպված եմ խոսել հրապարակային, բայց ուրիշ տարբերակ չկա, որովհետև, ի վերջո պետք է պարզաբանվի այդ հարցը: Շատ կուզեի, որ այս հայտարարությունները դռնբաց անելուց առաջ խոսեինք և տեսնեի՝ դուք ինչ եք ասում: Եթե ասում ենք ինքնորոշում, ումի՞ց և որտեղի՞ց ենք ինքնորոշվում, օրինակ՝ ինչու չենք ասում՝ ՀՀ-ն ինքնորոշվի, որովհետև ՀՀ-ն ինքնորոշվել է 1991 թվականին նույն Ալմա-Աթայի հռչակագրով, որովհետև եղել է Խորհրդային Միության մաս: 2007 թվականից առաջ մենք ունեցել ենք հայեցակարգ, հայկական կոնցեպտ է եղել, դա եղել է հետևյալը, որ Լեռնային Ղարաբաղը Հայաստանի, Ադրբեջանի, մյուսների նման ինքնորոշվում է Խորհրդային Միությունից և եղել է թեզ, որ ԼՂ-ն երբեք չի եղել Ադրբեջանի կազմում և դա եղել է հայկական կոնսենսուսային դիրքորոշում:

2007 թվականին ի հայտ են եկել «մադրիդյան սկզբունքները», որտեղ արձանագրվել է, որ ԼՂ-ի կարգավիճակի ճշգրտումը և ողջ գործընթացը պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, ինչու պետք է համաձայնեցվի Ադրբեջանի հետ, եթե մենք ԼՂ-ն չենք ճանաչում Ադրբեջանի մաս: Ես չեմ ուզում որևէ մեկին մեղադրել, ենթադրենք՝ ես եմ ընդունել «Մադրիդյան սկզբունքները», մենք ԼՂ-ն ճանաչել ենք Ադրբեջանի մաս, այստեղ է, որ ես ակնարկում եմ և ասում՝ ժողովուրդ պրոբլեմ է, որ բանակցային բովանդակությունը և մեր հանրային խոսույթը չի բռնում իրար, մենք ճանաչել ենք, բայց չենք ասել՝ բոլոր կռիվները, պատերազմները, ամեն ինչը դրա հետ է կապված եղել: Հաջորդ արձանագրումը՝ մենք, որ ասում ենք ինքնորոշում, ով է ինքնորոշման սուբյեկտը: Ես ասել եմ՝ ինքն որոշում, այսինքն՝ ով ուզում է որոշվի, ինքն է հանդես գալիս:

1998 թվականին ես ԼՂ-ը դուրս եմ թողել բանակցային գործընթացից, երբ ես ԼՂ-ը 1998 թվականին լինելով ՀՀ-ի թիվ մեկ բանակցողը դուրս եմ թողել բանակցային գործընթացից, այդ ինքնորոշումը մնացել է «Հելսինկյան եզրափակիչ ակտում» գրած, մոտավորապես՝ սառույցի նման մի բան է դարձել: Ես եկել եմ 2018 թվականին, ես էլ չեմ արել դա, ես էլ եմ սխալ արել, ես էլ այդ ընդհանուր տրամաբանության մեջ ասել եմ՝ ոնց կլինի ըսենց:

Ես այսօր ասում եմ՝ եկեք որոշենք կամ առերեսվում ենք, կամ եթե չենք առերեսվում, ուրեմն եկեք արձանագրենք՝ ինչ է լինելու: Ես հիմա վերլուծություն ունեմ և ասում եմ, եթե այս իրողության հետ չառերեսվենք, չի ստացվելու»:

  • Կիսվել: