հինգշաբթի, մայիս 8
8 / 5 / 2025
Բան ունե՞ք ասելու՝ եկեք խոսենք ուղիղ եթերում. Փաշինյանը նախկին նախագահներին կրկին հրավիրեց բանավեճի

Բան ունե՞ք ասելու՝ եկեք խոսենք ուղիղ եթերում. Փաշինյանը նախկին նախագահներին կրկին հրավիրեց բանավեճի

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն անդրադարձել է Ռոբերտ Քոչարյանի՝ օրերս արած հայտարարությանը, թե 2020թ. պատերազմը հրահրվեց հայկական կողմից։

Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց Քոչարյանի «քաղաքական երկվորյակ» Սերժ Սարգսյանի՝ 2018թ․ ելույթից հատված, թե բանակցային գործընթացը թևակոխել է պատերազմական փուլ։ Նա նշել է, թե Քոչարյանի՝ պատերազմ թույլ չտալու մեթոդաբանությունն են եղել Մեղրին Ղարաբաղի հետ փոխանակելու ծրագիրը կամ Մադրիդյան սկզբունքները։  

«Էդ մարդկանց ասել եմ՝ հերիք ա միամիտ կամ միամիտ երևացող լսարաններ հավաքեք ու լուրջ դեմքով բաներ պատմեք։ Բան ունեք ասելու, կրկնում եմ, եկեք՝ գնանք, խոսենք ուղիղ եթերում։ Հերիք է՝ գնաք, խոսեք մութ անկյուններում մեկուսացած։ Բան ունեք խոսելու՝ եկեք, խոսենք։ Ինչի մասին կուզեք։ Ուզում եք Ղարաբաղի բանակցությունների մասի՞ն խոսենք, պատերազմը հետաձգել-չհետաձգելու մասի՞ն խոսել։ Եկեք, խոսենք»։

Նա հավելել է, որ ազնիվ բան է առաջարկում՝ մեկն ընդդեմ երեքի, այսինքն՝ ինքը միայնակ ընդդեմ ՀՀ երեք նախկին նախագահների։

  • Կիսվել: