Բագրատ Սրբազանը սեպտմեբերի 1-ին կայցելի Կիրանցի դպրոց, այնուհետև հավաք կանցկացնի Երևանում
Սրբազան պայքարի առաջնորդ Բագրատ արքեպիսկոպոս Գալստանյանը սեպտմեբերի 1-ին այցելելու է Կիրանցի դպրոց՝ շնորհավորելու աշակերտների նոր ուսումնական տարին։ Այս մասին տեղեկաում ենք Սրբազան պայքար տելեգրամյան ալիքից:
՛՛Սրբազան Հայրը դեպի Կիրանց կմեկնի վաղ առավոտյան՝ ժամը 06։30-ին, Երևանի հյուսիսային մուտքի մոտից։ Բոլոր նրանք, ովքեր կցանկանան միանալ Բագրատ Սրբազանին, խնդրում ենք սեփական մեքենաներով առավոտյան 06։30-ին լինել նշված վայրում՛՛,-ասված է հաղորդագրության մեջ:։
Նշվում է նաև, որ ույն օրը՝ սեպտեմբերի 1-ին, ժամը 19։00 Սուրբ Աննա եկեղեցու բակում Արցախի Հանրապետության օրվան նվիրված մեծ հավաք կանցկացվի:


