Բագրատ Սրբազանի հանդիպումն ազատամարտիկների հետ՝ ուղիղ
Կարողացանք հավաքական կամք դրսևորել և ազատագրել մեր հայրենիքը։ Դա տեղի ունեցավ մարդկանց շնորհիվ, որոնք զինվորական պատրաստություն չունեին։ Յուրաքանչյուրը՝ կյանքի մի բնագավառից, առանց որևէ մեկի պարտադրանքի, ամբողջովին կամավորապես լծվեց հայրենիքի ազատագրման գործին։
Այս մասին ՛՛Տավուշը հանուն հայրենիքի՛՛ շարժման առաջնորդ Բագրատ Սրբազանն ասաց արցախյան պատերազմի մասնակիցների հետ հանդիպման ժամանակ:


