երկուշաբթի, ապրիլ 28
28 / 4 / 2025
ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրապարակելու գաղտնի ինֆորմացիաները․ Սիմոնյան

ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրապարակելու գաղտնի ինֆորմացիաները․ Սիմոնյան

ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը մանրամասներ է հայտնել, թե ինչ արտահոսք է արել ՔՊ-ից հեռացված Հովիկ Աղազարյանը։

«Վարչապետը հաճախ է հանդիպում խմբակցության հետ, իր միջազգային հանդիպումների, հարևան երկրի ղեկավարի հետ հանդիպումներից մանրամասներ է ներկայացնում, պարզվում է՝ այդ կոմունիկացիայի ընթացքում ինֆորմացիաներ կան, որ դուրս են եկել ու հայտնվել մամուլում»,-  լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ նախագահը։

Նա նշեց, թե ԱԺ պատգամավորները պետք է իմանան, որ իրենք իրավունք չունեն հրապարակելու գաղտնի ինֆորմացիաները։

ԱԺ նախագահն ասաց, թե չի ուզում մանրամասների մեջ մտնել, բայց, որքան հասկանում է, Հովիկ Աղազարյանը շփումներ է ունեցել բոլոր հնարավոր մարդկանց հետ։

  • Կիսվել: