ԱԺ պատգամավորները Կանադայում ներկայացրել են ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները
ԱԺ պատգամավորները Կանադայում Ներկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղարին ներկայացրել են ադրբեջանական ագրեսիան:
Այս առնչությամբ ԱԺ ՔՊ խմբակցության պատգամաոր Գևորգ Պապոյանն իր ֆեյսբուքյան էջում, մասնավորապես, գրել է. ՛՛Կանադայում հանդիպեցինք Նեկայացուցիչների պալատի խորհրդարանական քարտուղար Էնթոնի Ռոտային՝ ներկայացնելով ադրբեջանական վերջին ագրեսիայի մանրամասները։
Անդրադարձ կատարվեց նաև հայ-կանադական բարեկամության, Հայաստանում ժողովրդավարության ամրապնդման, Հայաստանում Կանադայի դեսպանատան բացման, միջխորհրդարանական կապերի ամրապնդման և այլ հարցերին՛՛։


