կիրակի, մայիս 18
18 / 5 / 2025
ԱԺ խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ԱԺ խորհրդի որոշմամբ հոկտեմբերի 31-ին կգումարվի Ազգային ժողովի արտահերթ նիստ

ԱԺ խորհուրդը հոկտեմբերի 29-ին գումարել է արտահերթ նիստ: Այն վարել է Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանը:

Խորհուրդը համաձայնություն է տվել 2024 թվականի հոկտեմբերի 31-ին` ժամը 13:00-ին, նախաձեռնողի սահմանած օրակարգով և ժամկետում Ազգային ժողովի արտահերթ նիստ գումարելուն:

ԱԺ խորհրդի որոշմամբ լրացում և փոփոխություն են կատարվել 2024 թվականի հոկտեմբերի 21-ի ԱԺԽՈ-050-Լ որոշման մեջ:

 

  • Կիսվել: