հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի պատգամավորները պարգևավճար են ստացել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Ազգային ժողովում կրկին պարգևատրվել են։Այս մասին տեղեկանում ենք Ազգային ժողովից։

«Ղեկավարվելով «Ազգային ժողովի կանոնակարգ» սահմանադրական օրենքի 5-րդ հոդվածի 2-րդ մասի 12-րդ կետով՝ կարգադրում եմ.

1. Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովի պատգամավորներին խրախուսել միանվագ դրամական պարգևատրմամբ՝ համաձայն հավելվածի:

2. Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավարի տեղակալ, աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղարի պարտականությունները ժամանակավոր կատարող՝ Հ․ Խաչիկյանին Հայաստանի Հանրապետության օրենսդրությամբ սահմանված կարգով ապահովել համապատասխան վճարումների կատարումը»:

  • Կիսվել: