հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այստեղ կա նոր Հայաստանի պատմահայրը դառնալու մոլուցք և կեղծ առաքելություն. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի մասին

Այստեղ կա նոր Հայաստանի պատմահայրը դառնալու մոլուցք և կեղծ առաքելություն. Րաֆֆի Հովհաննիսյանը՝ Փաշինյանի մասին

Նոր իշխանության, նոր որակի Հայաստանի, նոր հասարակության կայացման դեպքում հնարավոր է, իրատեսական է ժամանակի ընթացքում այնպես անել, որ Արցախը չդառնա հերթական Նախիջեւան, եւ արցախցին վերադառնա իր հողը: Այս մասին, այսօր՝ սեպտեմբերի 2-ին Արցախի ներկայացուցչությունում լրագրողների հետ զրույցում ասաց «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը։

«Այն մարդը, ով ասում է՝ դա իրատեսական չէ, ինքը վարչապետ չէ, ինքը ՀՀ ներկայացուցիչ չի կարող լինել, որովհետեւ իր ձեռքով է, որ կորցրել ենք հազարավոր հերոսների, կորցրել ենք հայրենի եզերք, ժամանակավորապես հեռացել ենք Արցախից»,-ասաց նա:

Րաֆֆի Հովհաննիսյանը նկատեց, որ Փաշինյանը Հայաստանը պարտության տարավ. «Իր խոստովանությամբ, ինքը հազարավոր երիտասարդների գերեզմանը բացեց առանց պատճառի: Ձեւականություն է հղում անել Արցախի լուծարման որեւէ բանաձեւի, քանի որ պարզ է, որ դա ի սկզբանե, իրավական ուժ չունի»:

Հարցին՝ ո՞ւր է տանում Նիկոլ Փաշինյանը  Հայաստանը, «Ժառանգության» առաջնորդը պատասխանեց. «Չեմ մեկնաբանում, որովհետեւ այնտեղ չկա պետական քաղաքականություն, կա պատմության մեջ անձնական  կնիքը թողնելու մոլուցք, նոր Հայաստանի պատմահայրը դառնալու, Աստծո ներկայացուցիչ լինելու կեղծ առաքելություն: Այդ մոտեցմամբ, այդ մտայնությամբ, իշխանական այդ կազմով անհնար է իմաստավորել թե սեպտեմբերի 2-ը, թե սեպտեմբերի 21-ը: Սրանք կեղծ հղումներ են: Ինչ-որ նոր բան ասելու ներքին հակում է, բայց դա կապ չունի մեր սերնդի առաքելության հետ»:

Դիմելով Փաշինյանին, նա ասաց. «Դու ես, որ մենակ թողեցին Արցախին դիվանագիտության դաշտում, դու ես, որ ՀՀ-ին զրկեցիր վետոյի իրավունքից, դիվանագիտական սենյակում լիարժեք աթոռ ունենալու իրավունքից:

  • Կիսվել: