երեքշաբթի, հունիս 9
9 / 6 / 2026
Այսօր ընդդիմության առաջատարն «Ուժեղ Հայաստանն» է. Սերժ Սարգսյան

Այսօր ընդդիմության առաջատարն «Ուժեղ Հայաստանն» է. Սերժ Սարգսյան

Այսօր ընդդիմության առաջատարը «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է ՀՀ երրորդ նախագահ, ՀՀԿ նախագահ Սերժ Սարգսյանը։

Նրա խոսքով՝ այս պահին «Հայաստան» դաշինքի վարկանիշն իրենց վարկանիշից ավելի բարձր է։

««Հայաստան» դաշինքի վարկանիշը մե վարկանիշից բարձր է։ Եթե մեր վարկանիշը «Հայաստան» դաշինքից բարձր լիներ, մենք պարտավոր էինք մասնակցել ընտրություններին»,-ասել է Սարգսյանը։

Խոսելով միավորող ուժի և այն մասին, թե որն ուժն է ընդդիմության առաջատարը՝ նա նշել է. «Կարծում եմ՝ որևէ մեկի մոտ կասկած չկա, որ այսօր ընդդիմության առաջատարն «Ուժեղ Հայաստանն» է, այդտեղից շատ ենթադրություններ է պետք անել»:

Հիշեցնենք, որ ավելի վաղ ՀՀ երրորդ նախագահը ասել էր, որ ինքը շատ-շատերից ավելի է ցանկանում, որ «Հայաստան» դաշինքը հաղթահարի ընտրությունները, քանի որ դա բոլորի օգուտն է։

 

  • Կիսվել: