Այսօր հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին. Ուշակովս
Ապրիլի 24-ին մենք հարգանքի տուրք ենք մատուցում 110 տարի առաջ սկսված Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին: Այս մասին իր թվիթերյան էջում գրել է ԵՄ-Հայաստան խորհրդարանական գործընկերության կոմիտեի համանախագահ Նիլս Ուշակովսը։
«Հիշելով և դասեր քաղելով անցյալը՝ քաղաքական գործիչները պարտավոր են աշխատել հանուն ավելի լավ ապագայի: Ժամանակն է, որ Հայաստան-Թուրքիա կարգավորումն ընթացք ստանա»,- նշել է պաշտոնյան։
Գրառմանը կից՝ Ուշակովսը նամականիշի լուսանկար է հրապարակել, նշել՝ այն պատմական վկայություն է Ռիգայի բնակիչների կողմից ցուցաբերված համերաշխության:
«Այս լուսանկարն արել եմ 2015 թվականին Երևանի Հայոց ցեղասպանության թանգարանում»,- հավելել է Ուշակովսը։