հինգշաբթի, մայիս 29
29 / 5 / 2025
Այսօր աշխարհում  շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին, իսկ մեր պետությունը 34 տարեկան է. Արմեն Սարգսյան

Այսօր աշխարհում շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին, իսկ մեր պետությունը 34 տարեկան է. Արմեն Սարգսյան

Հայաստանի առաջին Հանրապետության տոնի առթիվ ուղերձ է հղել ՀՀ չորրորդ նախագահ Արմեն Սարգսյանը։ Նա մասնավորապես, նշել է. «Այսօր Հայաստանի առաջին հանրապետության հիմնադրման տարեդարձն է՝ Հանրապետության տոնը:

Պետականություն ունենալը, առավել ևս այն գործով արժևորելը, պահպանելն ու զարգացնելը  խելացի, իրենց ուժը գիտակցող և ինքնության համար արժանապատվորեն պայքարող ազգերին տրվող շնորհ է:

Առաջին հանրապետության փորձը, իր ձեռքբերումներով ու ձախողումներով հանդերձ, կարևոր դաս է մեզ համար և հիշեցում, որ այսօր աշխարհում  շատ ազգեր դեռ երազում են պետություն ունենալու մասին...Իսկ հայոց նոր պետականությունն արդեն 34 տարեկան է»։

  • Կիսվել: