ուրբաթ, հոկտեմբեր 16
16 / 10 / 2026
ԵԼ․ Արարատ-Արմենիան արտագնա խաղում զիջեց Յագելոնիային

ԵԼ․ Արարատ-Արմենիան արտագնա խաղում զիջեց Յագելոնիային

ԵԼ լիգայի փուլի երկրորդ տուրի շրջանակում «Արարատ-Արմենիան» մրցակցի հարկի տակ` Բելոստոկի Քաղաքային մարզադաշտում մրցեց լեհական «Յագելոնիայի» հետ։

Հանդիպման արդեն 11-րդ րոպեին մեր թիմը բացեց հաշիվը․ աչքի ընկավ Զիդանը։ Սակայն երկու րոպե անց տանտերերը հավասարեցրեցին հաշիվը Յոզվիակի գոլի շնորհիվ։ Ցավոք, Զիդանը վնասվածք ստացավ նաև, և «Արարատ-Արմենիան» հարկադրված փոփոխության գնաց․ խաղադաշտ դուրս եկավ Ժիրայր Շաղոյանը։ Առաջին խաղակեսի ավարտին մոտ արդեն լեհական թիմն առաջ անցավ հաշվի մեջ․ գոլն իր ակտիվում գրանցեց Կոնսեյսաուն։

Երկրորդ խաղակեսում, 51-րդ րոպեին, տանտերերն արդեն ստացան երկու գնդակի առավելություն Սոուի գոլի շնորհիվ։ Հանդիպումն այդպես էլ ավարտվեց՝ լեհական թիմի հաղթանակով՝ 3-1 հաշվով։

  • Կիսվել: