հինգշաբթի, մայիս 22
22 / 5 / 2025
Այսինքն ես մազոխիստ եմ, էլի, ուզել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա, խնդրել եմ, օգնել եմ, որ գա՞. Սերժ Սարգսյան

Այսինքն ես մազոխիստ եմ, էլի, ուզել եմ, որ Նիկոլ Փաշինյանը գա, խնդրել եմ, օգնել եմ, որ գա՞. Սերժ Սարգսյան

ՀՀ երրորդ նախագահը կարծում է, որ իրեն թիրախավորելու պրոցեսը 2018–ից  չէ, որ սկսվել է. 
«Եթե ուշադիր դիտել եք երկրորդ նախագահի հարցազրույցը, ինքն այդտեղ ասում է, որ այդ պրոցեսը, գոնե իր կողմից սկսվել է 2008–ից հետո»,– դատարանի դիմաց լրագրողների հետ զրույցում ասաց նա։

Դիտարկմանը, որ Ռոբերտ Քոչարյանի թիմակիցներն իրեն են մեղադրում Նիկոլ Փաշինյանին իշխանության բերելու մեջ, Սերժ Սարգսյանն ասաց. «Ես ասացի, որ 2018–ի մասին ես հիմա չեմ խոսելու եւ տեւական ժամանակ չեմ խոսելու։ Ինչքան ուզում եք սադրեք, ես 2018–ի մասին չեմ խոսելու։ Ուզում եք՝ բարձրաձայն գոռացեք, որ ես եմ բերել այսօրվանին, խնդրել եմ, որ գա, օգնել եմ, որ գա։ Այսինքն ես այդ պարագայում մազոխիստ եմ, էլի, ուզել եմ, որ գա»։

Ինչ վերաբերում է պնդումներին, թե ինչո՞ւ իրեն մերժեցին, բացյ 2018–ին նստեցրին Ռոբերտ Քոչարյանին, երրորդ նախագահն ասաց. «Այսինքն դուք եւ այդ թիրախավորողներն ուրախ կլինեի՞ք, որ ես էլ նստած լինեի։ Մեծ հերոսությո՞ւն է մեկ տարի նստելը։ Բա իմ գործընկերները, որ նստած են, տարիներով նստել են, Արմեն Աշոտյանն երկու տարի նստած է։ Էդ որ ես տարիներով դատարանի դռներին քարշ եմ գալիս, դա ի՞նչ է, իշխանություններն ինձ ռեկլամ են անո՞ւմ»։

  • Կիսվել: