ուրբաթ, հունիս 6
6 / 6 / 2025
Այսինքն առաջարկում եք, որ ՔՊ–ն չմասնակցե՞ր ընտրություններին ու չհաղթե՞ր. Խուդաթյան ընտրություններում

Այսինքն առաջարկում եք, որ ՔՊ–ն չմասնակցե՞ր ընտրություններին ու չհաղթե՞ր. Խուդաթյան ընտրություններում

Եթե դուք հիմնավորեիք, որ ձեր թվարկած պրոցեսները չէին լինի, եթե ՔՊ–ն չլիներ իշխանություն, դա այլ հարց է, և վարչապետը այդտեղ էլ մեկնաբանություն արել է, որ ոչ թե պատերազմ է եղել մեր ժամանակ, այլ մենք ենք եղել պատերազմի ժամանակ իշխանություն։ Այս մասին այսօր լրագրողների հետ զրույցում նշեց ՏԿԵ նախարար Դավիթ Խուդաթյանը՝ անդրադառնալով դիտարկմանը, որ այս իշխանության օրոք է կորսվել Արցախը, եղել հազարավոր զոհեր։

«Բառախաղ չի։ Դուք կբացառեի՞ք, որ այլ իշխանության պարագայում պատերազմը իր աղետալի հետևանքով չէր լինի։ Մենք Հայաստանում կառավարող մեծամասնություն ենք դարձել ժողովրդի քվեով։ Այսինքն, ի՞նչ է առաջարկվում, որ, օրինակ, ՔՊ–ն չմասնակցե՞ր ընտրություններին, չհաղթե՞ր ընտրություններում։ Ժողովրդին ի՞նչ է առաջարկվում, առաջարկվում է չընտրե՞լ ՔՊ–ին»,–ասաց նա։

  • Կիսվել: