Այս ուղերձի առանցքային նպատակն է ներկայացնել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը. վարչապետ
2024 թվականի ապրիլի 10-ին ԱԺ-ում խոսեցի Իրական Հայաստանի մասին: Այս մասին այսօր ֆեյսբուքյան ուղիղ եթերում ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը:
՛՛2025 թվականի տարեմուտի ուղերձում արդեն խոսեցի այն մասին, որ Իրական Հյաաստանը պետք է առաջնորդող գաղափարախոսություն դառնա ոչ միայն Կառավարության և խորհրդարանական մեծամասնության, այլև Հայաստանի Հանրապետության յուրաքանչյուր քաղաքացու համար:
Բայց փաստն այն է, որ Իրական Հայաստանի գաղափարախոսությունը ձևակերպված չէ և ամբողջականացված չէ: Նկատի ունեմ՝ ամփոփված չէ մի փաստաթղթի մեջ, որտեղ հնարավոր լինի ծանոթանալ այդ գաղափարախոսությանը և որդեգրել, և ահա այս ուղերձի առանցքային նպատակն է այսօր ձեզ ներկայացնել Իրական Հայաստանի գաղափարախոսության նախագիծը, որը այս ընթացքում մենք մշակել ենք՛՛,-նշել է նա: