հինգշաբթի, հուլիս 23
23 / 7 / 2026
Այս ապաշրջափակումը կարող է տնտեսական օգուտներ բերել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի երկրների համար․ Միրզոյան

Այս ապաշրջափակումը կարող է տնտեսական օգուտներ բերել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի երկրների համար․ Միրզոյան

Մենք կառուցողական առաջարկ ենք ներկայացրել և կառուցողական ենք Հայաստանի և Ադրբեջանի միջև տրանսպորտային հաղորդակցությունների ապաշրջափակման հարցում։ Այս մասին Թբիլիսիում իր վրացի գործընկերոջ հետ համատեղ ասուլիսում ասաց Հայաստանի արտգործնախարար Արարատ Միրզոյանը։

«Մենք կարծում ենք, որ այս ապաշրջափակումը կարող է տնտեսական օգուտներ բերել ոչ միայն Հայաստանի և Ադրբեջանի, այլև տարածաշրջանի երկրների և նույնիսկ ավելի մեծ տարածաշրջանի համար։ Ավելին, կարծում ենք, որ այս ծրագիրը և ապաշրջափակումը խաղաղության հաստատմանը նպաստող լրացուցիչ գործոն կդառնա։ Այդ իսկ պատճառով մենք նախաձեռնեցինք «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը։ Ի դեպ, հետաքրքիր փաստ է, որ ՀՀ վարչապետն առաջին անգամ Թբիլիսիում է ներկայացրել «Խաղաղության խաչմերուկ» նախաձեռնությունը»,- նշեց Միրզոյանը։

  • Կիսվել: