կիրակի, հունիս 1
1 / 6 / 2025
Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ Փաշինյան

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը և հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ. Նիկոլ Փաշինյան

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կրկին գրառում է արել՝ ևս մեկ անգամ քննադատելով հոգևորականների կողմից արված հայտարարությունները։

«Միքայել Աջապահյանի հայտարարությունից ակնհայտ է, որ «առանց կնոջ մեկ ամիս ապրելու անհնարինությունը» տարածված աշխարհըմբռնում, վարվելակերպ եւ վարվելակարգ է եպիսկոպոսաց դասի համար, ինչը չէր կարող տեղի ունենալ առանց Գարեգին Բ կաթողիկոսի իմացության եւ թույլտվության։

Հակառակ դեպքում Աջապահյանը եւ մյուսները վաղուց կարգալույծ արված կլինեին։

Մայր Աթոռի համապատասխան կառույցները պետք է քննեն Աջապահյանի հայտարարությունը եւ հանրությանը տան համապարփակ պարզաբանումներ»,- նշել է Փաշինյանը։

Նշենք, որ Միքայել Սրբազանը երեկ հարցազրույցներ է տվել լրատվամիջոցներին եւ կոշտ քննադատության ենթարկել Փաշինյանի երեկվա գրառումները։

  • Կիսվել: