Այն, ինչ տեղի է ունենում Արցախում և ՀՀ-ում, խորքային իմաստով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը խանգարելու փորձերից մեկն է. Աղվան Վարդանյան
Այն, ինչ տեղի ունեցավ վերջին տարիներին Արցախում եւ Հայաստանում, դրա սկզզբը դրվել է հոկտեմբերի 27-ի ոճրագործությամբ: Այս մասին այսօր ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանը:
Նա, մասնավորապես, նշեց. «Վերջերս արտահայտություն եղավ, որ այս իշխանությանն իշխանության են բերել այն ուժերը, որոնք արեցին հոկտեմբերի 27-ը: Եվ դա ասել է Վազգեն Սարգսյանի իրական եղբայրը՝ Արմեն Սարգսյանը: Այն, ինչ տեղի է ունենում Արցախում եւ Հայաստանում, խորքային իմաստով Հոկտեմբերի 27-ի ոճրագործության բացահայտմանը խանգարելու փորձերից մեկն է»:
Խոսելով Հոկտեմբերի 27-ի գործի՝ այսօրվա իշխանության կողմից վերաբացման մասին՝ Վարդանյանը նշեց. «Իրենց ճոռոմ եւ ամպագորգոռ, սուտ խոստումներով երեք տարի է անցել, որեւէ բան չեն բացահայտել»:


