կիրակի, հունիս 7
7 / 6 / 2026
Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, կապ չունի իրականության հետ․ Արշակ Սրբազան

Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, կապ չունի իրականության հետ․ Արշակ Սրբազան

Մայր Աթոռ Սուրբ Էջմիածնի դիվանապետ Արշակ արքեպիսկոպոս Խաչատրյանը ազատ արձակվեց «Երևան Կենտրոն» ՔԿՀ-ից։ Նա լրագորղների հետ զրույցում հայտարարեց, որ իրեն վերագրվող արարքները կեղծիք են։

«Այն ամենը, ինչ վերագրվել է ինձ, բացարձակապես կապ չունի իրականության հետ։ Կալանքը պարզապես փորձ էր ահաբեկելու և վախ ներշնչելու, որը, իհարկե, որևէ ազդեցություն չի կարող ունենալ»,- շեշտեց Արշակ Սրբազանը։

  • Կիսվել: