շաբաթ, մայիս 17
17 / 5 / 2025
Այդպիսի բան չկա. Արայիկ Հարությունյանը՝ իշխանության կողմից ՏԻՄ-երի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին

Այդպիսի բան չկա. Արայիկ Հարությունյանը՝ իշխանության կողմից ՏԻՄ-երի նկատմամբ հնարավոր ճնշումների մասին

Խորհրդարանում լրագրողները հարց ուղղեցին ՀՀ վարչապետի աշխատակազմի ղեկավար Արայիկ Հարությունյանին՝ հետաքրքրվելով՝ արդյոք իշխանությունը փորձում է «ճնշումներով վերցնել Գյումրին», արդյոք իշխող ուժը փորձում է ՏԻՄ-երում ճնշումներ գործադրել: 

«Դրանք սխալ մեկնաբանություններ են: Այդպիսի բան չկա»,- հարցին ի պատասխան՝ ասաց Հարությունյանը: 

Նրա խոսքով՝ եթե իշխանությունը նման մտադրություն ունենար, վերջին 3 տարում ՏԻՄ ընտրությունների ժամանակ շատ ավելի այլ միջոցներ կձեռնարկեր, որը չի արել:

Ինչ վերաբերում է ընտրությունները կեղծելուն, Հարությունյանի դիտարկմամբ, դա շատ ավելի հեշտ է իրականացնել նախընտրական փուլերում, քան հետընտրականում:

«Եթե մի իշխանության գործիքակազմը ճնշումներն են, ընտրությունների կեղծումը, դա կիրականացվի և դա ձեր աչքի առաջ կլինի: Այդպիսի գործելաոճը մեզ բնորոշ չէ: Այն գործընթացները, որոնք տեղի են ունենում, բացառապես դատաիրավական համակարգի կամ քաղաքական տիրույթում են»,- նշեց վարչապետի աշխատակազմի ղեկավարը:

  • Կիսվել: