Ավստրալիայի հայկական և հունական համայնքները կոչ են արել երկրին ճանաչել Հայոց ցեղասպանությունը. Neos Kosmos
Հունական համայնքի որոշ հատվածների աջակցությամբ Հայոց ցեղասպանության հիշատակի կոմիտեն ծրագրել է մի շարք միջոցառումներ ամբողջ երկրում՝ կոչ անելով վարչապետ Էնթոնի Ալբանեզին և ընդդիմության առաջնորդ Փիթեր Դաթոնին ճանաչել 1915 թվականի ցեղասպանությունը:
Այս տարի լրանում է Ցեղասպանության 108-րդ տարելիցը, և Ավստրալիայի հայ համայնքը ասորիների և հույների աջակցությամբ կազմակերպել է մի շարք նախաձեռնություններ՝ ոգեկոչելու այդ օրը: Նրանց վերջնական նպատակն է հասնել նրան, որ Ավստրալիայի հիմնական քաղաքական կուսակցությունների առաջնորդները պաշտոնապես ճանաչեն Ցեղասպանությունը:
Այս շաբաթավերջի միջոցառումները կբացվեն Սիդնեյում կիրակի՝ ապրիլի 23-ին, կայանալիք արդարության երթով, որին կմասնակցեն Ավստրալիայի հայ, ասորական և հունական համայնքները:
Ավստրալիայի Հայ դատի հանձնախմբի գործադիր տնօրեն Մայքլ Քոլոքոսյանը կոչ է արել բոլորին մասնակցել երթին։


