ուրբաթ, հունիս 20
20 / 6 / 2025
Ատոմակայանի արդիականացման նախագիծն առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության շրջանակում. ՌԴ դեսպանատուն

Ատոմակայանի արդիականացման նախագիծն առանցքային դեր ունի Հայաստանի հետ համագործակցության շրջանակում. ՌԴ դեսպանատուն

Հայկական ատոմակայանը Հարավային Կովկասում միակ ատոմակայանն է, ասված է Հայաստանում Ռուսաստանի դեսպանատան հրապարակման մեջ:

«Ատոմակայանը կառուցվել է 1969-1977 թվականներին՝ Հայկական ԽՍՀ տարածքում՝ Մեծամոր քաղաքի մոտ։ Էլեկտրակայանի առաջին էներգաբլոկը շահագործման է հանձնվել 1976 թվականի դեկտեմբերին, երկրորդը՝ 1980 թվականի հունվարին։»

Կայանն արտադրում է Հայաստանում արտադրվող ամբողջ էլեկտրաէներգիայի մեկ երրորդից ավելին։

Հայկական ԱԷԿ-ի թիվ 2 էներգաբլոկի արդիականացման և ծառայության ժամկետի երկարաձգման նախագծերը, ինչպես նաև կայանի սպասարկման աշխատանքները, Ռուսաստանի և Հայաստանի միջև էներգետիկայի ոլորտում համագործակցության շրջանակում առանցքային նշանակություն ունեն։

Հայկական ԱԷԿ-ի արդիականացման և մինչև 2026 թվականը շահագործման ժամկետի երկարաձգման շրջանակում «Росатом Сервис» ԲԲԸ-ն հսկայական ծավալի աշխատանք է կատարել՝ ներգրավելով ռուսական մասնագիտացված կազմակերպությունների և ինստիտուտների.

  • մեքենայական սրահ են մատակարարվել 1500 տոննա նոր հիմնական սարքավորումներ, 
  • արդիականացվել են անվտանգության համակարգերը և ավտոմատացված կառավարման համակարգերը,
  • ռեակտորի եզակի շիկամշակման գործողություն է իրականացվել։

Կատարված աշխատանքների արդյունքում էներգաբլոկի հզորությունը 380-390 ՄՎտ-ից մեծացվել է և հասցվել մինչև 440 ՄՎտ-ի, իսկ կայանի շահագործման ժամկետը երկարաձգվել է։

2023 թվականին «Росатом Сервис» ԲԲԸ-ն և «Հայկական ԱԷԿ» ՓԲԸ-ն պայմանագիր են կնքել ԱԷԿ-ի շահագործման ժամկետը մինչև 2036 թվականը երկարաձգելու վերաբերյալ: Ներկայում աշխատանքներ են ընթանում կայանի շահագործման ժամկետի կրկնակի երկարաձգման ուղղությամբ»,-նշել են Հայաստանում Ռուսաստանի դեսպանատանը:

 

  • Կիսվել: