ուրբաթ, հունիս 5
5 / 6 / 2026
Ասում էին՝ միջանցք ենք տալիս, մնալու ենք ապաշրջափակման մեջ. երկու պնդումներն էլ հերքվեցին. Ռուբինյան

Ասում էին՝ միջանցք ենք տալիս, մնալու ենք ապաշրջափակման մեջ. երկու պնդումներն էլ հերքվեցին. Ռուբինյան

Քանի որ հարգարժան Արթուր Խաչատրյանը դաշնակցական ամբողջ դավադրապաշտությունը հորդեց այս ամբիոնից, միանգամից հերքեմ ամբողջությամբ։ Այս մասին այսօր ԱԺ-ում հայտարարությունների ժամին ասաց ԱԺ փոխխոսնակ Ռուբեն Ռուբինյանը՝ անդրադառնալով «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արթուր Խաչատրյանի ելույթին։

Ռուբինյանը, մասնավորապես, նշեց. «Օգոստոսի 8-ին, երբ որ Վաշինգտոնում համապատասխան խաղաղության հռչակագիրը ստորագրվում էր. ի՞նչ էր ասում ընդդիմությունը: Ասում էր երկու բան. սրանով մենք արտատարածքային միջանցք ենք տալիս, մեր ինքնիշխանությունը սրանով կրճատվում է, և մեկ է, նույնիսկ այդ դեպքում չի բացվելու մեզ համար ոչինչ, մենք մնալու ենք ապաշրջափակման մեջ։ Անցավ մի քանի ամիս, երկու պնդումներն էլ հերքվեցին։

Հիմնականում կար երեք պնդում, երեք մտահոգություն և՛ չարամիտ շրջանակների մոտ, և՛ բարեմիտ և ազնիվ շրջանակների մոտ։ Որո՞նք են այդ երեք մտահոգությունները։ Մտահոգություն անվտանգության վերաբերյալ, այսինքն, արդյոք ամբողջ տարածքում և հատկապես այն հատվածով, որտեղ կոմունիկացիաներն են անցնելու, Հայաստանն է պահպանելու անվտանգությունը, թե ինչ-որ երրորդ կողմ։ Երկրորդը, արդյոք համապատասխան ընթացակարգերը լինելու են, թե ոչ։ Եվ երրորդ, արդյոք հայ սահմանապահները լինելու են սահմանին, թե ոչ։

Այս երեք հարցերն էին: Հունվարի 14–ին Արարատ Միրզոյանի և իր ամերիկացի պաշտոնակցի հանդիպման արդյունքներով ստորագրվեց փաստաթուղթ, որոնցով բոլոր երեք կետերով հստակ պատասխան եղավ, որ Հայաստանի ամբողջ տարածքում անվտանգությունը պահում են Հայաստանի համապատասխան գերատեսչությունները, որ ամեն ինչ լինում է մեր ինքնիշխանության և իրավազորության ներքո, որ համապատասխան մաքսային և սահմանային ընթացակարգերը լինելու են, որ հայ սահմանապահներն էլ ֆիզիկական ներկայություն են ունենալու բոլոր սահմանային և մաքսային համապատասխան կետերում։

Այսինքն՝ հրապարակվեց փաստաթուղթ այն մասին, որ չի լինելու արտատարածքային միջանցք, լինելու ճանապարհ, ինչը մենք ուզում ենք»:

Ռուբինյանը հիշեցրեց, որ օգոստոսի 8-ին ընդդիմադիրները պնդում էին, որ ոչ մի ապաշրջափակում չի լինելու և Հայաստանը շարունակելու է մնալ շրջափակման մեջ:

«Արդյունքում Հայաստանը մասնակիորեն ապաշրջափակվեց նույնիսկ Թրիփի իրագործումից առաջ, ես ձեզ ուզում եմ հիշեցնել, որ մենք արդեն մի քանի ամիս ապրում ենք պայմաններում, երբ Ղազախստանից հացահատիկ է եկել Ադրբեջանի տարածքով և երկաթգծով Հայաստան, Ռուսաստանից է հացահատիկ եկել և այսպես շարունակ։ Այսինքն արդեն իսկ մասնակիորեն ապաշրջափակումը տեղի է ունեցել։

Բնականաբար, դա ամենը չէ, օգոստոսի 8-ի հռչակագիրը ենթադրում է, որ հայ տարածաշրջանի բոլոր կոմունիկացիաները ապաշրջափակվելու են և հետևաբար Հայաստանը հնարավորությունը ստանալու, օրինակ երկաթուղային կապ ստանալ Իրանի հետ, Ռուսաստանի հետ արդեն մասնակիորեն ունի և ամբողջ աշխարհի հետ։ Ինչի՞ մասին է խոսքը, ո՞նց դուք չեք տեսնում այս պարզ բանը, որ փաստաթղթում գրված է»,-ասաց նա:

  • Կիսվել: