Աշոտյանն ու Մամիջանյանը ԵԺԿ-ի գլխավոր քարտուղարին են ներկայացրել Հայաստանի և Արցախի շուրջ գործընթացների մասին իրենց գնահատականները
Այսօր Բրյուսելում ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանն ու ԱԺ պատգամավոր Հայկ Մամիջանյանը հանդիպել են Եվրոպական Ժողովրդական կուսակցության (ԵԺԿ) Գլխավոր քարտուղար պարոն Թանասիս Բակոլասին: Այս մասին իր ֆեյսբուքյան գրառմամբ հայտնել է Աշոտյանը:
Նա նշել է, որ իրենք հանդիպման ընթացքում ներկայացրել են Հայաստանի եւ Արցախի շուրջ ընթացող գործընթացների մասին իրենց գնահատականները, անդրադարձել են գլոբալ եւ տարածաշրջանային անվտանգային մարտահրավերներին, բարձրաձայնել ենք ՛՛հայ ժողովրդի ճնշող մեծամասնության կարծիքը՛՛։
՛՛Մտքեր ենք փոխանակել եվրոպական ամենախոշոր կուսակցության եւ ՀՀԿ-ի միջեւ հետագա հարաբերությունների եւ համագործակցության վերաբերյալ։
Մեր կուսակցական կապերը, հնարավորությունները եւ դիվանագիտությունը շարունակելու է ծառայել բացառապես հայկական ազգային շահերին՛՛,-նշել է Աշոտյանը։


