ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Աշխարհն ամենօրյա ռեժիմով փոխվում է, և եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, դուրս կմնանք դրանից. Փաշինյան

Աշխարհն ամենօրյա ռեժիմով փոխվում է, և եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, դուրս կմնանք դրանից. Փաշինյան

Աշխարհն ամենօրյա ռեժիմով փոխվում է, և եթե չկարողանանք հարմարվել փոփոխվող աշխարհին, պարզապես դուրս կմնանք դրանից: Կառավարության և կառավարող մեծամասնության առաքելությունը սա է. այն է՝ առաջնորդել կենսական այն վերափոխումները, որոնք, հիմնվելով մեր ազգային արժեքների վրա, մեր պետությունը կդարձնեն առավել կենսունակ՝ ճանապարհ բացելով նրա երջանիկ ապագայի համար: Այդ մասին ՀՀ կառավարության 2021-2026 թվականների ծրագրի 2024 թվականի կատարման ընթացքի և արդյունքների մասին զեկույցի քննարկման ամփոփիչ ելույթի ժամանակ ասաց վարչապետ Նիկոլ Փաշինյանը:

Ի հեճուկս խորհրդարանում հնչած քննադատությունների՝ Փաշինյանը կարծիք հայտնեց, որ ընդդիմադիրների բարձրաձայնած հարցերի խորքային լուծումը կապված է հենց վերոնշյալ գործընթացի հետ:

«Քննարկումների ընթացքում ընդդիմության մեր գործընկերներն ամեն ինչ արեցին պետականակենտրոն բարեփոխումների նկատմամբ նյարդ և վախ ներշնչելու համար ՀՀ քաղաքացիներին:

Նյարդ ներշնչեցին անշարժ գույքի հարկի նկատմամբ, չնայած, ինչպես ցույց տվեցի, առանց այդ հարկերի՝ որևէ քաղաքացու բարեկեցություն հնարավոր չէ: Նյարդ ու զզվանք ներշնչեցին թափանցիկ ու հաշվետվողական գործելակերպի նկատմամբ, չնայած՝ առանց դրա, հանրային միասնություն ու սոցիալական արդարություն հնարավոր չէ: Վախ ներշնչեցին համընդհանուր հայտարարագրման նկատմամբ, չնայած՝ այդ համակարգը կարիքավոր մարդուց ոչինչ չի վերցնում, այլ միայն տալիս է, տալիս է տասնյակ միլիարդ դրամներ իր առողջապահության և կրթության գործում ներդնելու համար»,- ասաց նա:

  • Կիսվել: