Աշխարհի ո՞ր երկրի կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ իր տունը ռեմոնտ անի. Փաշինյան
Նիկոլ Փաշինյանը Ազգային ժողովում հայտարարել է, որ կառավարությունը քաղաքացիներին աջակցություն է ցուցաբերել բնակարանների վերանորոգման և հիպոթեքային ծրագրերի շրջանակում։
Նրա խոսքով՝ պետությունը 13.3 միլիարդ դրամ է տրամադրել քաղաքացիներին՝ իրենց տները նորոգելու նպատակով։
«Աշխարհի ո՞ր երկրի կառավարությունն է քաղաքացուն փող տալիս, որ իր տունը ռեմոնտ անի։ Բա սրա համար ենք հեղափոխություն արել, այդ թվում՝ սրա համար»,– ասել է նա։
Փաշինյանը նաև անդրադարձել է հիպոթեքային վարկերի տոկոսների վերադարձի ծրագրին՝ նշելով, որ այն հնարավորություն է տվել տասնյակ հազարավոր քաղաքացիների դառնալ բնակարանատեր։
Նրա տվյալներով՝ այս ծրագրերի ընդհանուր ծավալը կազմել է 327.4 միլիարդ դրամ։


