չորեքշաբթի, հունիս 25
25 / 6 / 2025
Արտաքին ուժեր ինչ-որ ձևով մասնակցում են. Ավինյանը` հեղաշրջման ենթադրյալ սցենարի մասին (տեսանյութ)

Արտաքին ուժեր ինչ-որ ձևով մասնակցում են. Ավինյանը` հեղաշրջման ենթադրյալ սցենարի մասին (տեսանյութ)

Երևանի քաղաքա Տիգրան Ավինյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձել է հեղաշրջման ենթադրյալ սցենարի մասին հարցին՝ նշելով, որ արտաքին ուժեր ինչ-որ ձևով մասնակցում են։

Հիշեցնենք՝ ժամեր առաջ իշխող ուժի հետ փոխկապակցված կայքը լուսանկարներ էր հրապարակել, որում А4 ֆորմատի մի քանի էջից բաղկացած ցանկ է։ «Մեզ են փոխանցել ընդդիմության հեղաշրջման պլանը, որը իրենից ներկայացնում է գործողությունների փուլային ծրագիր, ռեսուրսների և գործող անձանց հաշվագրում։ Առավել մանրամասն այն կներկայացնենք հաջորդիվ նյութերում»,-ասված է լուսանկարներին ուղեկցող տեքստում։

Այս հղումով կիսվել են իշխող ուժի մի շարք ներկայացուցիչներ նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը և Աննա Հակոբյանը։

Մանրամասները՝ տեսանյութում.

  • Կիսվել: