Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը. Փաշինյանը` Լաչինի իրավիճակի մասին
Առնվազն տարօրինակ է որոշ բարեկամ երկրների լռությունը Լաչինի միջանցքի հարցով։ Կառավարության նիստի մեկնարկից առաջ այս մասին հայտարարեց վարչապետ Նիկոլ Փաշինյանը։
«Ուզում եմ շնորհակալություն հայտնել բոլոր այն երկրներին, միջազգային կազմակերպություններին, որոնք արդեն իսկ արձագանքել և գնահատական են տվել Լաչինի միջանցքը փակելու և ԼՂ–ում հումանիտար աղետ հարուցելու` Ադրբեջանի քաղաքականությունը։ Պետք է արձանագրեմ, որ առնվազն տարօրինակ է մի շարք երկրների լռությունն այս առումով»,–ասաց Փաշինյանը։
Նա հավելեց, որ լիովին պաշտպանում է ՀՀ Ազգային ժողովի կողմից երեկ ընդունված հայտարարությունը, որում փաստվում է, որ ստեղծված իրավիճակում ծայրահեղ անհրաժեշտ է ԼՂ հայության իրավունքների և անվտանգության ապահովման միջազգային իրավունքների գործարկումը։


