Արմեն Փամբուխչյանը Նոր նորքի վարչական շրջանի աշխատակազմին է տերկայացրել նոր թաղապետին
Երևանի քաղաքապետի առաջին տեղակալ Արմեն Փամբուխչյանը Նոր Նորք վարչական շրջանի աշխատակազմին է ներկայացրել նորանշանակ ղեկավար Մարատ Սևոյանին:
Շնորհակալություն հայտնելով Նոր Նորք վարչական շրջանի նախկին ղեկավար Տիգրան Տեր-Մարգարյանին կատարած աշխատանքի համար՝ Արմեն Փամբուխչյանը համոզմունք է հայտնել, որ վարչական շրջանի նորընտիր ղեկավարի հետ աշխատանքները ևս կլինեն արդյունավետ և կապահովեն ցանկալի արդյունքներ:
Իր հերթին Մարատ Սևոյանը վստահեցրել է, որ ամեն ջանք ներդնելու է, որպեսզի վարչական շրջանում իրագործվեն արդյունավետ ծրագրեր, իսկ առկա խնդիրներին տալ անհրաժեշտ լուծումներ: