Արման Աբովյանն իր խոսքն ուղղում է «իշխանամետ «ֆեյքերի արտադրամասի» պատասխանատուներին»
ՀՀ ԱԺ ԲՀ խմբակցության պատգամավոր Արման Աբովյանն իր ֆեյսբուքյան էջում դիմել է «իշխանամետ «ֆեյքերի արտադրամասի» պատասխանատուներին»:
Նա, մասնավորապես, գրել է«Տղանե՛ր և աղջիկնե՛ր, խմբապետե՛ր և բրիգադիրնե՛ր, դուք իրականում չեք հասկանում, որ աջ ու ձախ «քֆուր» կապելով, սպառնալով ու զուգահեռ օրգազմից ցնցվելով, դուք իրականում շատ մեծ վնաս եք հասցնում ձեր գործատուներին։
Ես լրիվ լուրջ եմ հարցնում. այդ տարրական միտքը հեչ ձեր գլխում չի՞ հայտնվել»։