հինգշաբթի, օգոստոս 20
20 / 8 / 2026
Արեւմուտքի նպատակը` Նիկոլի ձեռքերով ՌԴ-ին տարածաշրջանից հանելն է, բայց երկուսն էլ «թարս կապույտ» են լինելու. Շարմազանով

Արեւմուտքի նպատակը` Նիկոլի ձեռքերով ՌԴ-ին տարածաշրջանից հանելն է, բայց երկուսն էլ «թարս կապույտ» են լինելու. Շարմազանով

Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։ Այս մասին գրում է ՀՀ ԱԺ նախկին փոխխոսնակ, հանրապետական Էդուարդ Շարմազանովը:

«ԵՄ ու Արեւմուտքի առաքելության վրա հույս դնողներ, Արեւմուտքը ճար ունենա՝ ԵՄ անդամ Կիպրոսի տարածքի 38 տոկոսը կազատի թուրքերից։ 1974-ից թուրքերը Կիպրոսի մի մասը օկուպացրել են, իսկ ԵՄ-ն ու Արեւմուտքը բան էլ չեն կարողանում անել։ Այնպես որ, սին հույսեր մի փայփայեք։ Սա մեծ բլեֆ է։ Ուղիղ 2 տարի առաջ պատերազմի թեժ պահին հանդիպեցի Նիկոլ Փաշինյանին։ Ասաց՝ վիճակը վատ է։ Հարցրեցի՝ ո՞վ կարող է կանգնեցնել պատերազմը։ Ասաց՝ ԱՄՆ-ն խառն է ընտրություններով, Ֆրանսիայի ազդեցությունը Թուրքիայի վրա բավարար չէ, կարծում եմ ՝ ՌԴ-ն։ Ասացի՝ դե գնա ու խնդրի մեր դաշնակցին կանգնեցնի պատերազմը։ Չարեց։ Հոկտեմբերի 19-ին էլ չլսեց Պուտինի առաջարկն ու չդադարեցրեց պատերազմը՝ տալով Հադրութը, Շուշին ու հազարավոր նոր զոհեր։

ՆԱՏՕ-ն, ԵՄ-ն ու Արեւմուտքը ոչ 2020-ին են կարողացել մեզ օգնեն, ոչ էլ՝ հիմա են օգնելու։ Արեւմուտքի նպատակը Նիկոլի ձեռքերով ռուսներին տարածաշրջանից հանելն է, բայց երկուսն էլ աչքիս՝ «թարս կապույտ» են լինելու։ Ռուսաստանի մեջքի հետեւում «խաղեր տալը» մեր պետական շահերից չի բխում։ Հասկացեք վերջապես։ Հետո գնացքը գնալու է, ուշ է լինելու»,- գրել է Շարմազանովը։

  • Կիսվել: