ուրբաթ, ապրիլ 25
25 / 4 / 2025
Արդեն հոգնել ենք ասֆալտի վերաբերյալ դիֆերամբներից, խրամատները հաղթահարելով ենք գալիս աշխատանքի. Էլինար Վարդանյան

Արդեն հոգնել ենք ասֆալտի վերաբերյալ դիֆերամբներից, խրամատները հաղթահարելով ենք գալիս աշխատանքի. Էլինար Վարդանյան

Քննարկում ենք կառավարության ծրագրի 2024 թվականի ընթացքի և արդյունքների մասին զեկույցը, գեղեցիկ, գունավոր գրքույկով ներկայացվել է զեկույցը, բայց թե ինչպիսին են եղել այդ արդյունքները, ըստ էության, պետք է հարցնել ՀՀ քաղաքացուց: Այս մասին Աժ-ում իր ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Էլինար Վարդանյանը:

«ՀՀ քաղաքացին 2024 թվականի ծրագրի կատարման արդյունքները զգացել է իր կյանքի և կենցաղի վրա։ Այ, օրինակ, հարցրե՛ք կառավարության շենքի մոտ ակցիաներ իրականացնող տնտեսվարողներին, ինչպե՞ս է 2024 թվականի ծրագրի արդյունքներն անդրադառնում իրենց վրա։ Հարցրե՛ք թոշակառուին, որ վճարում է գույքահարկ՝ իր ծնողներից կամ միգուցե տատեր-պապերի ժառանգած գույքի համար: Հարցրե՛ք տնտեսվարողից, ով հարկերի վճարումը սահմանված ժամկետից ուշ վճարելու համար 0.4%-ի փոխարեն այլևս վճարում է տույժ 0.075%»,- ասաց նա:

Վարդանյանը նշեց, որ կարելի է դեռ երկար թվարկել կառավարության ծրագրի կատարման արդյունքների հետ կապված խնդիրները՝ կոռուպցիա, չիրականացրած խոստումներ, վտանգներ, սպառնալիքներ, բայց գիտեք՝ մարդիկ ամեն ինչ լավ տեսնում են, իրենց առօրյա կյանքում էլ գնահատում են այդ արդյունքները։

«Վերջում մի քանի անդրադարձ ճանապարհների մասին։ Գիտե՛ք, արդեն հոգնել ենք այդ ասֆալտի վերաբերյալ դիֆերամբներից։ Մի հատ Երևանով մեքենայով գնացեք էլի, խրամատներ ենք հաղթահարում։ Մի անգամ աղով մշակել եք սառած ճանապարհները, այսօր խրամատները հաղթահարելով գալիս ենք աշխատանքի»,- ասաց նա:

  • Կիսվել: