կիրակի, ապրիլ 27
27 / 4 / 2025
«Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. Ալիև

«Առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն. Ալիև

Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը հայտարարել է, որ «առասպելական» մեծ Հայաստանի մասին երազանքները խոչընդոտում են տևական խաղաղության հասնելուն:

Նա հավելել է, որ խաղաղության գործընթացին խանգարում են նաև ՀՀ Սահմանադրության մեջ առկա «տարածքային պահանջները Ադրբեջանի նկատմամբ», Հայաստանի կողմից արագ զինվելը:

Ալիևն այս մասին ասել է Բաքվում «Վերադարձի իրավունք. արդարության ապահովում Հայաստանից բռնի տեղահանված ադրբեջանցիների համար» թեմայով անցկացված, այսպես կոչված, «Արևմտյան Ադրբեջանի»  համայնքի 2-րդ միջազգային համաժողովի մասնակիցներին:

«Արևմտյան Ադրբեջան» ասելով՝ Բաքուն նկատի ունի ՀՀ ինքնիշխան տարածքը:

  • Կիսվել: