ՀՀ-ի ու Իրանի միջև առկա են պատմական բարեկամական հարաբերություններ. Միրզոյան
ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը «Nouvelles d'Arménie» ամսագրին տված հարցազրույցում անդրադարձել է Իրանի հետ Հայաստանի հարաբերություններին: Նա ասել է, որ երկու երկրների միջև առկա են փոխվստահության վրա հիմնված պատմական բարեկամական հարաբերություններ: ՛՛Կա երկուստեք պատրաստակամություն՝ առավել զարգացնելու և խորացնելու բարեկամության և փոխադարձ հարգանքի վրա հիմնված հայ-իրանական հարաբերությունները, առևտրատնտեսական, քաղաքական, ինչպես նաև այլ ոլորտներում շահավետ համագործակցությունը՛՛,-ընդգծել է Միրզոյանը։
Նա նաև հավելել է, որ Հայաստանը լիահույս է, որ միջուկային բանակցությունները կվերսկսվեն, կունենան բարեհաջող ընթացք, և հնարավորություն կստեղծեն վերացնելու Իրանի նկատմամբ առկա պատժամիջոցները, ինչը կարևոր խթան կարող է հանդիսանալ Հայաստանի և Իրանի միջև տնտեսական համագործակցության զարգացման համար:


