Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր
Հանրապետության տոնի կապակցությամբ, ՀՀ ԱԳ նախարար Արարատ Միրզոյանը ՀՀ բարձրագույն ղեկավարության հետ այցելել է Սարդարապատի հերոսամարտի հուշահամալիր։
Նախարար Միրզոյանը, ԱԳՆ ղեկավար կազմը, ինչպես նաև ՀՀ-ում հավատարմագրված դիվանագիտական ներկայացուցչությունների ղեկավարները ծաղիկներ են դրել Սարդարապատի ճակատամարտի հերոսների հիշատակը հավերժացնող հուշահամալիրին և հարգանքի տուրք մատուցել նրանց հիշատակին: